ՏԱՐՏԻՖԼԵՏ

Տարտիֆլետ

Բաղադրիչներ.
կարտոֆիլ – 700 գ,
խոզապուխտ – 12 շերտ,
ֆրանսիական պանիր «reblochon» –  200 գ, կամ այլ կիսապինդ պանիր,
սոխ – 2 գլուխ,
սերուցք – 300 մլ, (12% յուղ.),
կարագ,
աղ, պղպեղ

Կարտոֆիլը կեղևով կիսաեփ անել, օղակ-օղակ կտրել: Կարագով տապակել կտրատած սոխը, ապուխտը: Տապակել, մինչև ապուխտը խրթխրթան դառնա: Փոքրիկ ամանների մեջ դնել կարտոֆիլները, վրան լցնել տապակած սոխն ու ապուխտը: Վրան դնել մի շերտ պանիր: Վրան սերուցք լցնել և եփել ջեռոցի մեջ, մինչև կարմիր կեղև առաջանա:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով