ՏՈՐԹ «Tres Leches»(ԵՐԵՔ ԿԱԹ)

ereq kat

Բաղադրիչներ.
ձու  4 հատ,
ալյուր – 1 բաժակ,
շաքարավազ – 2/3 բաժակ,
փխրեցուցիչ – 1 թ.գդ.,
վանիլային շաքարավազ – 1 թ.գդ.,
աղ – մի պտղունց,
սերուցք զարդարելու համար,
խտացրած կաթ – 1 տուփ,
եփած կաթ – 1 լ, (առանց շաքարի եփել, մինչև մնա կեսը),
կաթ – 1 բաժակ 5,5-6տոկոս յուղայնությամբ

Ձուն աղով հարել, ավելացնել շաքարավազը, վանիլային շաքարավազը, հետո լցնել մաղած ալյուրը, փխրեցուցիչը: Խառնել, մինչև ալյուրը կիովին ձուլվի խմորին: Կլոր տապակի տակ յուղաթուղթ դնել, յուղել, լցնել խմորը և թխել 170 աստիճանում մինչև թխվի` մոտ 20-30 րոպե: Երեք տեսակի կաթերը հարել, մինչև լավ խառնվեն: Բիսկվիթը դնել ամանի մեջ, պատառաքաղով ծակծկել, լցնել կաթերի խառնուրդը: Բիսկվիթը պիտի թրջվի, անգամ դուրս կգա միջից, բայց հետո կներծծվի: 8-10 ժամ դնել սառնարանի մեջ: Սերուցքը հարել, զարդարել տորթը և մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


1 Մեկնաբանություն ՏՈՐԹ «Tres Leches»(ԵՐԵՔ ԿԱԹ)

  1. syuzi ասեց.

    sat lav kayq uneq

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով