ՁՄԵՐՈՒԿԻ ՉԻՐ

Ձմերուկի չիր

Բաղադրիչներ.
ձմերուկի մաքրած կեղև – 500 գ,
շաքարավազ –  600 գ + 50 -100 գ վրան ցանելու համար,
ջուր – 300 մլ,
վանիլ,
սոդայաջրի համար. ջուր – 600 մլ,
սոդա – 1 թ.գդ.

Ձմերուկի կեղևի կանաչ և կարմիր մասը հանել, սպիտակ մասերը մանր կտրատել: 

Սոդան ու ջուրը խառնել, մեջը լցնել ձմերուկի կտորները չորս ժամով: Հետո հանել ջրից, լավ լվանալ: Ջուրն ու շաքարավազը խառնել, եփել: Տասը րոպե ձմերուկը եփել մարմանդ կրակով: Անջատել, թողնել մինչև առավոտ: Առավոտյան նորից եփել, մինչև թափանցիկանա: Պետք է լինի թափանցիկ, բայց պինդ: Եփել 20 — 25 րոպե թույլ կրակով, մինչև հեղուկ մասը թանձրանա: Թողնել հովանա, հանել ջրից, շարել սկուտեղի վրա, վրան շաքարավազ ցանել և չորացնել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


2 Մեկնաբանություններ ՁՄԵՐՈՒԿԻ ՉԻՐ

  1. Լուսինե ասեց.

    Կներեք վանիլինը պետք է սկզբից գցել որ եփվի չրի հետ թե վերջում գցել և վերցնել գազից.Իսկ կարելի է ձմերուկի չիրը պատրաստելուց կարմիր մասերն էլ օգտագործել.Նախապես շնորհակալություն.

    • armmenu ասեց.

      Ձմերուկի կարմիր մասը չիր պատրաստելու համար պիտանի չէ, քանի որ նրա բաղադրության մոտ 80 տոկոսը հյութն է: Չորանալուց հետո այն կկորցնի իր համային հատկանիշները և տեսքը: Վանիլը խառնել մյուս բաղադրիչների հետ, ապա եփել կեղևի կտորները ստացված քաղցրաջրի մեջ:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով