ԼԱՏԿԵՍ. ՀՐԵԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Լատկես

Բաղադրիչներ.
կարտոֆիլ – 3-4 հատ,
սխտոր – 2 պճեղ,
բուսայուղ,
աղ, պղպեղ,
թթվասեր,
կանաչի

Կարտոֆիլը մաքրել, բարակ ձողիկներով կտրատել, ցողել բուսայուղով, աղ, պղպեղ անել: Թավայի մեջ բուսայուղ տաքացնել, կարտոֆիլի ձողիկները գդալով դնել մեջը, թիակով սեղմել թավային: Եթե կարտոֆիլը բավականաչափ օսլայով հարուստ է, ապա կկպչի, կոտլետ կձևավորվի, եթե ոչ, հարկավոր է որպես կչցնող նյութ ձու խառնել կարտոֆիլին: Մատուցել մանր կտրատած կանաչիով և սխտորով թթվասերի հետ: Իբրև խավարտ կծառայեն խորոված սոխն ու պղպեղը և թարմ լոլիկը:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով