ՍՄԲՈՒԿՈՎ ՓԽԱԼԻ

Փխալի սմբուկ

Բաղադրիչներ.
սմբուկ – 5 հատ,
սխտոր – 2-3 պճեղ,
ընկույզի միջուկ – 100 գ,
համեմունքներ.
աղ, սև պղպեղ,
համեմի սերմ – 0,5 թ.գդ.,
աղացած կարմիր կծու պղպեղ,
թարմ համեմ – 1 փունջ,
ձիթապտղի յուղ — 1 ճ.գդ.,
նռան հատիկներ

Սմբուկները լվանալ, չորացնել, պոչերը հեռացնել, ծակծկել պատառաքաղով և ձիթայուղ քսել վրան: Ջեռոցի մեջ եփել, հանել: Կիսել, գդալով հանել միջուկը և մանրացնել: Կանաչին, ընկույզը, սխտորը մսաղացով կամ հավանգով մանրացնել, որ դառնա համասեռ զանգված: Ընկույզը լցնել սմբուկի վրա, ավելացնել աղը և համեմունքները, խառնել: Եթե կան նռան հատիկներ, ավելացնել նաև դրանք: Խառնել, դնել աղցանի ամանի մեջ, զարդարել կանաչիով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով