ԿԱՆԱՉ ԼՈԲՈՎ ԼՈԼԻԿԻ ՊԱՀԱԾՈ

Լոլիկի պահածո կանաչ լոբով

Բաղադրիչներ.

լոլիկ – 5 կգ,
կանաչ լոբի – 500 գ,
սոխ – 1 կգ,
գազար – 1 կգ,
մաղադանոսի արմատներ – 200 գ,
թարմ մաղադանոս – 100 գ,
սեղանի քացախ – 150 գ,
շաքարավազ – 150 գ,
աղ – 80 գ,
սև հատիկ պղպեղ – 20 գ,
բուսայուղ

Լոբին 3–4 սմ-անոց շերտերով կտրատել, 3–4 րոպե գցել եռացող ջրի մեջ , հետո անմիջապես պահել սառը ջրի տակ: Սոխն օղակ-օղակ կտրատել, տապակել մինչև ոսկեգունելը: Գազարն ու մաղադանոսի արմատը օղակ-օղակ կտրել, տապակել: Մաղադանոսը մանրացնել: Լոլիկները կտրատել, եփել 15 րոպե, ավելացնել մնացած բանջարեղենը, եռացնել: Ավելացնել կանաչին, քացախը, աղ, շաքարավազ: Մեկլիտրանոց բանկաների մեջ գցել սև հատիկ պղպեղ, լցնել տաք բանջարեղենը: Բանկաները ստերիլացնել 20 րոպե, փակել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով