ԲԱԼՈՎ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՏՈՐԹ

Բալով տորթ

Բաղադրիչներ.
խմոր.
ձու – 5 հատ,
կարագ – 300 գ,
շաքարավազ – 200 գ,
ալյուր – 300 գ,
կակաո – 30 գ,
փխրեցուցիչ – 1 թ.գդ.,
միջուկ.
վանիլային շաքարավազ – 3 տուփ,
յուղալի սերուցք – 800 մլ,
բալի թուրմ – 50 մլ,
բալի կոմպոտ – 1 բանկա,
սերուցքը խտացնող փոշի – 2 տուփ,
զարդարելու համար.
շոկոլադ – 50 գ

Ձուն շաքարավազի հետ հարել, ավելացնել կակաոն, փափկած կարագը: Ալյուրը մաղել, խառնել փխրեցուցիչի հետ, խառնել վի զանգվածին: Ջեռոցը տաքացնել 180 աստիճան: Կլոր տապակը յուղել, լցնել խմորը և թխել 40-45 րոպե: Հանել, թողնել սառչի, երեք շերտի բաժանել: Աշխատել, որ վերևի շերտը հարթ ստացվի: Սերուցքը հարել, ավելացնել Sahnesteif խտացնող փոշին ու վանիլային շաքարավազը: Դնել ներքևի շերտը, վրան լցնել բալի հյութ, շարել անկորիզ հատիկներ, վրան դնել հարած սերուցքի մեկ քառորդ մասը: Երկրորդ շերտը դնել, հյութ լցնել վրան, բալեր շարել, սերուցք քսել վրայից: Երրորդ շերտը դնել, սերուցք քսել: Կողքերին ևս քսել սերուցք: Զարդարել քերած շոկոլադով, բալի հատիկներով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով