ԿՈՒԳԵԼԻՍ. ԼԻՏՎԱԿԱՆ ՋԵՌԵՓՈՒԿ

Կուգելիս

Բաղադրիչներ.

ցանկացած ապխտած միս,
կարտոֆիլ – 2 կգ,
սոխ – 2 հատ,
ճարպ – 50 գ,
կաթ – 1,5 բաժակ

Եթե միսը հում է, սոխով մարինացնել երկու ժամ: Ապխտած միսը մշակման կարիք չունի: Կարտոֆիլի կեղևը մաքրել, քերիչով անցկացնել կամ աղան: Լցնել քամիչի մեջ, որ քամվի: Թավան տաքացնել, կտրատած ճարպն ու սոխը տապակել, մինչև դառնա ոսկեգույն: Ավելացնել կաթ, աղ, պղպեղ: Եռացնել, անջատել: Ավելացնել քերած կարտոֆիլ, խառնել: Ջեռոցը 200 աստիճան տաքացնել: Տապակը փայլաթիթեղով ծածկել, կտրատած միսը դնել տապակի վրա, վրան լցնել կարտոֆիլի զանգվածը: Եփել ջեռոցում մեկ-մեկուկես ժամ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով