ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ «ԲԱՆԱՆ»

Բանան

Կարագ (խմորի համար ) — 400 գ,
թթվասեր (խմորի համար) — 200 գ
փխրեցուցիչ (խմորի համար) — 0,5 թ. գ.
ցորենի ալյուր (խմորի համար – 4 բաժակ, միջուկի համար – 6-8 ճաշի գդալ ) — 5 բաժակ
վանիլ  — 5 գ
կաթնաշոռ (միջուլի համար) — 400 գ
շաքարավազ (միջուկի համար) — 1 բաժակ
ձվի դեղնուց (վրան քսելու, կարելի է փոխարինել կաթով) — 2 հատ
շաքարի փոշի (վրան ցանելու համար)
բանան (պարտադիր չէ ) — 2 հատ

Կարագը հարել վանիլի և թթվասերի հետ, ավելացնել ալյուրն ու փխրեցուցիչը: Խմորը հունցել: Բաժանել ոչ մեծ գնդիկների և սառնարան դնել կես ժամով:
Միջուկն ստանալու համար կաթնաշոռը խառնել շաքարավազի, ալյուրի և եթե օգտագործում եք, բանանի հետ: Խմորը ուղղանկյուն բացել, միջուկը դնել կենտրոնում: Եզրերն իրար մոտեցնել և փակել: Դեպի ներքև դնել փակված մասով և բանանի ձև տալ: Վրան ձու քսել: Թխել 180 աստիճանով մոտ քսան րոպե:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով