ՄԱՍՈՒՐԻ ԿՈՄՊՈՏ

Մասուրի կոմպոտ

Բաղադրիչներ.

խմելու ջուր – 1 լ,
շաքարավազ – 600 գ,
մասուր – 1 կգ

Մասուրի կոմպոտի համար հարկավոր են խոշոր, պինդ, բայց հասուն պտուղներ:  Մասուրը լավ լվանալ, մաքրել: Պտուղները կիսել, կորիզները հանել: Նորից լվանալ հոսող ջրով: Մեկ լիտր ջրին խառնել 600 գ շաքարավազ: Եփել, երբ շաքարաջուրը եռա, լցնել մասուրը և մի քանի րոպե եփել: Հետո պտուղները քամել, լցնել բանկաների մեջ շատ արագ, որ չսառչի: Տաք-տաք մասուրների վրա լցնել հյութը և ստերիլացնել 15 րոպե: Փակել, շուռ տալ, թողնել փաթաթած մինչև սառչելը:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով