ԴԴՈՒՄՈՎ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՊՈՒՐ

Դդումով ապուր

Բաղադրիչներ.

բանջարեղենի արգանակ — 500 մլ,
դդում — 750 գ,
սոխ — 2 գլուխ,
սխտոր — 2 պճեղ,
մշկընկույզ — 1/4 թ.գդ.,
սերուցք — 3 ճ.գդ.

Նախ եփել բանջարեղենի արգանակ: Կաթսայի մեջ ջուր լցնել, եռալուց հետո մեջը գցել սոխ, գազար: Եփվելուց հետո գցել դափնու տերև, աղ ցանել: Ավելացնել հատիկ պղպեղ: Արգանակը քամել: Կես լիտր ջրով բացել արգանակը, նորից դնել կրակին: Դդումը կտրատել, լցնել եռացող արգանակի մեջ: Կտրատել սոխը, նույնպես լցնել ապուրի մեջ: Սխտորը ճզմել ապուրի մեջ: Եռալուց հետո կրակն իջեցնել, եփել մինչև դդումի փափկելը: Եփված բանջարեղենը հանել ջրից, բլենդերով խյուս դարձնել: Խյուսի մեջ մշկընկույզ լցնել, աղ անել: Լցնել ափսեների մեջ, բարակ շիթով ավելացնել սերուցքը: Մատուցել տաք չորահացի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով