ՔՈՒՆՋՈՒԹՈՎ ՀԱՎՈՎ ՆԱԽՈՒՏԵՍՏ

Հավի մսով նախուտեստ

Բաղադրիչներ.
հավի միս – 2 կտոր,
ձվի սպիտակուց – 1 հատ,
հազարի տերևներ,
քունջութ – 20 գ,
մեղր – 2 ճ.գդ.,
սոյայի սոուս – 4 ճ.գդ.,
բուսայուղ – 3 ճ.գդ.,
աղ

Հավի մսին սպիտակուց քսել և թավալել քունջութի մեջ: Թավայի մեջ բուսայուղ տաքացնել, ամեն կողմից հինգ րոպե տապակել: Կրակն իջեցնել, աղ անել, տապակել ևս 5-8 րոպե: Վերցնել և թողնել հովանա: Հազարը լվանալ, չորացնել, խոշոր կտրատել: Սոյայի սոուսը և մեղրը խառնել: Լցնել տերևների վրա, խառնել: Հավի միսը շերտերի բաժանել: Հազարը լցնել ափսեի վրա, վրան դնել մսի շերտերը: Զարդարել վարունգի և լոլիկի շերտերով:  Մատուցել իբրև սառը նախուտեստ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով