ՄՐԳՈՎ ՎԱՐՍԱԿԻ ՇԻԼԱ

Տանձով շիլա

Բաղադրիչներ.
խնձորի հյութ – 500 մլ,
վարսակի փաթիլներ – 200 գ,
տանձ կամ խնձոր կամ բանան – 1 հատ,
զարդարելու համար.
տանձ կամ խնձոր կամ բանան- 1 հատ,
կարագ – 1 ճ. գդ.,
դարչին – 1/4 թ.գդ.,
մեղր

Խնձորի հյութը եռացնել կաթսայի մեջ, ավելացնել վարսակի փաթիլները, եփել շիլան, մինչև պատրաստ լինի: Տանձը քերիչով անցկացնել, լցնել շիլայի մեջ: Մյուս տանձը շերտատել, տապակել կարագով, կարմրեցնել: Վրան մեղր և դարչին լցնել ըստ ցանկության: Կարելի է առանց վերջիններիս: Շիլան մատուցել տանձի կտորների հետ: Շիլան կարելի է եփել ինչպես ջրով, այնպես էլ կաթով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով