ՍԵՂԱՆԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Մոմեր

Սեղանի ձևավորման մեջ լույսն ու ստվերը ևս իրենց դերն ունեն: Վառ կամ, թույլ, կենտրոնացած կամ ցրված. լույսը տրամադրություն է ստեղծում: Ամենից շատ սեղանը ձևավորելիս օգտագործվում են մոմեր: Կլոր և կոնաձև, հաստ և բարակ, հարթ և պարուրաձև, անգամ ձևավոր` ծաղկի, եղևնու կոնի, կենդանիների պատկերով: Սեղանի վրա մոմ դնելիս պետք է հաշվի առնել առիթը, ընդհանուր սպասքավորման ոճը: Դասական սպիտակ կամ կաթնագույն մոմերը հարմար են բոլոր սեղաններին: Հասարակ սեղանին հարմար կլինի ցանկացած գույնի մոմ, միայն ընդհանուր գունային լուծումները չպիտի խաթարվեն: Ձևավոր մոմերն ավելի հարմար են մանկական տոներին: Մոմերը տեղադրվում են համապատասխան մոմակալների մեջ, կամ էլ կարելի է հարմար բաժակ, գավաթ ընտրել: Կարելի է անգամ ծաղկաման օգտագործել: Կարևորն այն է, որ մոմը կայուն տեղադրվի նրա մեջ: Սովորական մոմոկալը կարող է լինել մետաղական, ճենապակյա, պլաստմասսե: Սովորաբար սեղանին դրվում է երկու-երեք մոմակալ: Ձևավոր մոմերն ավելի հաճախ դրվում են ոչ թե մոմակալի, այլ տարբեր ամանների մեջ: Շատ գեղեցիկ են արծաթագույն կամ ոսկեգույն ափսեի մեջ դրված մոմերը, որոնց լույսն արտացոլվում է ափսեի մեջ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով