ԻՆՉՊԵՍ «ՎՆԱՍԱԶԵՐԾԵԼ» ՆԻՏՐԱՏՆԵՐԸ

Բանջարեղեն

Բաղադրիչներ.

Վաղահաս բանջարեղենը միշտ գրավիչ է: Արտերկրից ու ջերմոցներից մեզ համար բերվում են բազմաթիվ մթերքներ, սակայն միշտ չէ, որ դրանք օգտակար են: Բաց օդում աճած մթերքն ավելի քիչ նիտրատներ է պարունակում, քան ջերմոցինը: Նիտրատները պետք է վնասազերծել` պահպանելով առավելագույն քանակի վիտամիններ: Մի քանի խորհուրդ նիտրատների քանակը նվազեցնելու մասին: Ամենագործուն միջոցը ջերմային մշակումն է: Բանջարեղենը եփել անալի ջրում: Ջուրը պետք է ծածկի մթերքը: Աղ անել կամ վերջում, կամ ջուրը քամելուց հետո: Ջուրը քամել, քանի դեռ չի սառել, այլապես նիտրատները նորից կներծծվեն մթերքի մեջ: Շոգեխաշելիս և տապակելիս նիտրատները պակասում են 10%-ով: Տերևներով բանջարեղենը կարելի է թրջել սառը ջրում: Կաղամբը կամ արմտիքը թրջելուց առաջ կտրել: Սակայն հարկ է հիշել, որ նիտրատների հետ նաև ջրի մեջ են անցնում վիտամիններն ու միկրոէլեմենտները: Մաղադանոսի և սամիթի տերևների մեջ երկու անգամ քիչ նիտրատ է կուտակվում, քան ցողուններում: Կաղամբի վրայի թերթիկներում, կոթի մեջ և կոշտ մասերում ավելի շատ նիտրատ կա: Գազարի վրայի մասում վնասակար նյութերը 80%-ով պակաս են, քան միջուկի մեջ: Ճակնդեղի արմատն ու գլուխը հեռացրեք, կտրեք կարտոֆիլի ու գազարի կանաչ մասերը, քանի որ նրանք պարունակում են սոլանին վնասակար նյութը: Կաղամբ, ճակնդեղ ուտելուց առաջ խմեք հյութ, ասկորբինաթթու: Վիտամին С-ն պաշտպանում է օրգանիզմը: Եթե մթերքը շատ արագ է փչանում, ապա այն չափազանց նիտրատացված է: Ամենաշատ նիտրատ պարունակող մթերքներն են կաղամբը, ճակնդեղը, կանաչ սոխը, սամիթը, սպանախը: Ամենաքրիչը` կանաչ լոբին, լոլիկը, կարտոֆիլը, քաղցր պղպեղը:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով