ՏՈՐԹ «ԱՆՏՈՇԿԱ»

«Անտոշկա»

Բաղադրիչներ.
խմորի համար.
ձու – 18 հատ,
շաքարավազ – 2 բաժակ,
ալյուր – 2 բաժակ,
միջուկի և զարդարելու համար.
ելակ – 200-300 գ,
ազնվամորի – 200-300 գ,
շաքարի փոշի – 1 բաժակ,
հարած սերուցք – 500 գ

Ձվի սպիտակուցները դեղնուցներից առանձնացնել, հարել մինչև անշարժանալը: Դեղնուցները հարել շաքարավազի հետ, զգուշորեն խառնել սպիտակուցին: Ավելացնել ալյուրը աստիճանաբար, զգույշ խառնել մինչև լրիվ համասեռ խառնվի: Կարելի է մեկ շերտի փոխարեն թխել երկու շերտ` 12 և  6 ձվով: 

Թխել 180 աստիճանում: Չոփով փորձել, եթե այն չոր դուրս գա խրելիս, պատրաստ է: Խմորի շերտերը կիսել: Ելակը տրորել, խյուս դարձնել, խառնել շաքարի փոշու կեսի հետ:

Քսել ներքևի շերտին: Մի քիչ թողնել ներծծվի: Սերուցքը հարել մինչև անշարժ զանգված դառնա: Եթե կարիք կա, շաքարի փոշի ավելացնել: Քսել հարած սերուցքը մրգախյուսով ծածկված շերտին: Վրան դնել մյուս շերտը: Ծածկել սերուցքով, դնել հաջորդ շերտը: Վրան քսել ազնվամորու և շաքարի փոշու խառնուրդը: Ծածկել սերուցքով, դնել վերջին շերտը: Տորթն ամբողջովին ծածկել հարած սերուցքով: Զարդարել ելակներով և ազնվամորու հատիկներով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով