ԿԻՏՐՈՆՈՎ ՁՈՂԻԿՆԵՐ

Կիտրոնի ձողիկներ

Բաղադրիչներ.
ալյուր – 3,5 բաժակ,
աղ – 1 թ.գդ.,
կիտրոնի կեղև – 1 հատի,
ձու – 1 հատ,
կարագ – 1 ճ.գդ.,
բուսայուղ

Կիտրոնի կեղևը քերիչով անցկացնել: Ալյուրը, աղը, ձուն խառնել: Ավելացնել կիտրոնը: Նույն բաժակով, որով չափվել է ալյուրը, լցնել մի բաժակ ջուր: Խմորը հունցել, հունցելու ընթացքւմ ավելացնել կարագը կամ յուղ: Խմորը կես ժամով տեղափոխել սառնարան: Խմորը բացել մեկ սմ հաստությամբ: Շերտեր կտրել և տապակել տաք բուսայուղի մեջ: Քամել, մատուցել ձկան կամ սոուսի ու գարեջրի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով