ԱՉՄԱ

Աչմա

Ձու – 6 հատ,
ալյուր – 1 կգ,
ջուր – 0,5 բաժակ,
աղ – 1 ոչ լիքը թեյի գդալ ,
կարագ – 250-300գ,
սուլուգունի պանիր – 0,5 կգ, կարելի է ավել շատ,
կաթ – 0,5 բաժակ,
մայոնեզ – 2 ճաշի գդալ

4 ձուն հարել մինչև փրփրի: Ավելացնել ջուրը, ալյուրը, աղը և ստանալ այնպիսի խմոր, որ հեշտ բացվի:
Խմորը բաժանել վեց կամ ութ մասի: Թողնել մի կես ժամ հանգստանա:Մեծ կաթսայով ջուր եռացնել: Սուլուգունին խոշոր քերիչով քերել: Խմորը հնարավորին չափ բարակ բացել: Գցել եռացող ջրի մեջ մեկ-երկու րոպեով:

Հանել և գցել շատ սառը ջրի մեջ: Սառը ջրից հանել քամիչի կամ սրբիչի վրա: Քամվելուց հետո զգուշորեն տեղադրում ենք տապակի մեջ: Կարագը քերել ուղղակի տապակի մեջ, խմորի վրա: Այդպես շարում ենք ևս երեք շերտ, ամեն շերտի վրա քերած կարագ լցնելով:Հետո լցնել պանրի կեսը, կրկին դնել շերտերը ` կարագով ծածկելով: Վերջին շերտից առաջ դնել պանրի մյուս կեսը: Կարելի է նաև մի շերտի վրա քսել կարագը, հաջորդի վրա` պանիրը, այդպես ավելի համաչափ և համեղ է:  Դնել վերջին շերտը, աչման քառակուսի կամ փախլավաձև կտրատել, վրան լցնել  2ձվի, կես բաժակ կաթի և  2 ճաշի գդալ մայոնեզի խառնուրդը: Մայոնեզ կարելի է չավելացնել: Կես ժամով դնել ջեռոցի մեջ 180 աստիճանի տակ, ապա կրակն ուժեղացնել մինչև 220 մինրւ ոսկեգույն կեղև առաջանա:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով