ԿՐԵՄՈՎ ՉԻՆԱԿԱՆ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹՆԵՐ

Չինական թխվածքաբլիթ

Բաղադրիչներ.

ալյուր – 175 գ,
շաքարավազ – 3 ճ.գդ.,
անալի կարագ – 60 գ,
մարգարին – 25 գ,
եփած կրեմի համար.
ձու – 2 հատ,
շաքարավազ – 60 գ,
կաթ – 175 գ,
աղացած մշկընկույզ – 1/2 թ.գդ.,
սերուցք

Ալյուրը մաղել: Խառնել շաքարավազի հետ: Ավելացնել կարագը, ձեռքերով տրորել այնքան, որ ստացվեն փշուրներ: Ավելացնել ջուր, խմոր հունցել: Սեղանին ալյուր ցանել, հինգ րոպե հունցել, մինչև փափուկ խմոր դառնա: Դնել տոպրակի մեջ, սառնարանի մեջ դնել: Կրեմի համար ձուն շաքարավազի հետ հարել, ավելացնել կաթը, մշկընկույզը, նորից հարել: Խմորը բաժանել 15 մասի: Խմորները կլոր բացել, դնել կեքսի կաղապարների մեջ: Ամեն խմորի վրա լցնել կրեմ: Թխել 150 աստիճանում կես ժամ: Թխվածքաբլիթները  շարել ցանցի վրա, թողնել հովանան: Վրան մշկընկույզ ցանել: Մատուցել սերուցքի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով