ԱՅԼԱԶԱՆ

Այլազան

Բաղադրիչներ.
սմբուկ – 100 գ,
կարտոֆիլ – 100 գ,
սոխ – 25 գ,
արևածաղկի յուղ – 20 գ,
քաղցր կանաչ պղպեղ – 25 գ,
կանաչ լոբի – 40 գ,
լոլիկ – 50 գ,
աղ – 5 գ,
սամիթ, մաղադանոս

Սմբուկը մաքրել, օղակ-օղակ կտրել, աղ անել, թողնել 10-15 րոպե: Հետո քամել, լվանալ: Լցնել բուսայուղով կաթսայի մեջ: Ավելացնել մաքրած, կտրատած կարտոֆիլը, պղպեղը, մանրացրած սոխը, մաքրած, կտրատած կանաչ լոբին: Ավելացնել շերտատած լոլիկը, խոշոր կտրատած կանաչին և աղ անել: Նույն հերթականությամբ շարել բանջարեղենի երկրորդ շերտը: Նորից կանաչի, աղ, բուսայուղ լցնել, մի քիչ ջուր ավելացնել:  Վրան ափսե շուռ տալ, կաթսայի կափարիչը փակել: Մարմանդ կրակով եփել: Մատուցել առանձին կամ մսի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով