ՁՈՒԿ «ԵՐԱԶԱՆՔ»

Ձուկ «Երազանք»

500 գ ցանկացած ձկան փափկամիս,
150 գ պանիր,
300 գ լոլիկ,
5 ճաշի գդալ տոմատի մածուկ կամ կեչուպ,
3 պճեղ սխտոր,
համեմունքներ` ըստ ճաշակի,
աղ,
պղպեղ

Ձուկը կտրատել: Լոլիկը բարակ օղակաձև շերտերի վերածել: Սխտորը մանրացնել: Պանիրը քերել: Կաթսայի մեջ դնել ձկան կտորները, աղ, պղպեղ անել, համեմել: Փափկամսի վրա շարել լոլիկները: Լցնել մանրացրած սխտորը, աղ, պղպեղ անել: Վրան կեչուպ քսել: Վերևից լցնել քերած պանիրն ու դնել ջեռոցի մեջ: Եփել 180 աստիչանի տակ 40-45 րոպե:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով