ԱՐԱԳ ԲՈՐԱԿԻ (ԹԱԹԱՐ ԲՈՐԱԿԻ)

Թաթարբորակի

Բաղադրիչներ.
ալյուր – 300 գ,
սոխ – 2 գլուխ,
յուղ – 6 ճ.գդ.,
մածուն – 100 մլ,
աղ, ջուր, սխտոր

Ալյուրը մաղել: Մի փոքր ջրին աղ խառնել, լցնել ալյուրի վրա, խմոր հունցել: Խմորը պետք է թույլ չլինի: Բարակ բացել և փոքր քառակուսիներով կտրել: Ձեռքերն ալյուրոտել, խմորները վերցնել, լցնել սինու վրա, որին ալյուր է ցանված: Կաթսայի մեջ ջուր եռացնել, մի գդալ աղ խառնել, եռացնել: Խմորիկները եփել աղաջրում: Մանր կտրատած սոխը յուղով տապակել, մինչև թափանցիկ դառնա: Խմորները քամել: Ափսեի մեջ լցնել բորակին, վրան առատ սոխեռած լցնել, մատուցել մածունի հետ: Կարելի է մատուցել նաև առանց սոխի` պարզապես հալեցրած յուղով և մածուն-սխտորով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով