ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՍՈՒՆԿՈՎ ՍԻՉԵՆԻԿՆԵՐ

Սիչենիկներ

Բաղադրիչներ.
սպիտակ եփած սունկ – 1 կգ,
սպիտակ չոր հաց – 200 գ,
կաթ – 1 բաժակ,
սոխ – 2 գլուխ,
ձու – 2 հատ,
պաքսիմատ – 1/2 բաժակ,
կտրատած մաղադանոս – 1 ճ.գդ.,
բուսայուղ – 200 գ,
աղ, սև պղպեղ,
սոուսի համար.
թթվասեր – 1 բաժակ
ալյուր – 1 ճ.գդ.,
կարագ – 1 ճ.գդ.,
մսի արգանակ – 1/2 բաժակ,
աղ, սև պղպեղ

Սունկը աղալ: Սոխը կտրատել, տապակել: Հացը կաթի մեջ թրջել: Սունկը, սոխեռածը, ձուն, կանաչին, հացը, աղը, պղպեղը խառնել, միատարր զանգված դարձնել: Պատրաստել գնդիկներ, պաքսիմատապատել, տապակել բուսայուղի մեջ: Սոուսի համար ալյուրը կարագով բովել, սառեցնել, տաք արգանակով բացել, անընդհատ խառնելով ավելացնել թթվասերն ու եփել տասը րոպե: Աղով, պղպեղով համեմել: Սիչենիկները շարել ափսեի մեջ, սոուսից լցնել վրան, զարդարել կանաչիով: Մնացած սոուսը մատուցել առանձին:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով