ՄՈՒԺՈՒԺԻ

Մուժուժի

Բաղադրիչներ.
խոզի փափկամիս – 1,5 կգ,
խոզի տոտիկներ – 10 հատ,
գազար – 3 հատ,
դափնու տերև – 3 հատ,
հատիկ բուրավետ պղպեղ – 10 հատ,
սև հատիկ պղպեղ – 10 հատ,
սոխ – 3 գլուխ,
կարմիր գինու քացախ – 2 բաժակ,
թարխուն – 2-3 ճյուղ,
ռեհան – 4-5 ճյուղ,
կանաչ սոխ – 50 գ

Տոտիկները երկարությամբ կիսել, լավ լվանալ: Դնել հաստ հատակով կաթսայի մեջ, ջուր լցնել և եփել մարմանդ կրակի վրա 1,5-2 ժամ: Արգանակը քամել, նորից լցնել տոտիկների վրա, ավելացնել 1 բաժակ քացախ, ամբողջական սոխի գլուխները, գազարը, համեմունքները, 1/2 թեյի գդալ աղ և նորից դնել կրակին: Եփել մեկ ժամ, ջուրը նորից քամել, լցնել տոտիկների վրա, կափարիչը փակել, թողնել: Խոզի միսը մանր կտրատել, լցնել այնքան ջուր, որր միսը ծածկվի, եփել: Միսը ջրից հանել, լցնել մնացած քացախը, մեկ ժամ թողնել սենյակային ջերմաստիճանում: Մսաջուրը, որը պետք է շատ քիչ լինի, քամել: Մարինացված մսի վրա լցնել քամած արգանակը, եռացնել, կրակից վերցնել: Զգուշորեն խառնել եփած միսն ու տոտիկները մսաջրերի հետ միասին,  6-8 ժամ դնել սառնարան: Մատուցել սառը վիճակում` վրան լցնելով կտրատած  կանաչ սոխ և ռեհան:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


2 Մեկնաբանություններ ՄՈՒԺՈՒԺԻ

  1. Տաթևիկ ասեց.

    ինչպես անել որ խոզի տոտիկները եփելուց հետո սպիտակ մնան՛?

    • armmenu ասեց.

      Շատ կարևոր է, որ մինչև եփելը տոտիկները բավականաչափ մնան ջրի մեջ: Ավելորդ նյութերը, արյունը դուրս կգա նրանց միջից: Տոտիկները պետք է եփել այն ժամանակ, երբ այն արդեն այնքան է մաքրվել, որ ճերմակ գույն է ստացել:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով