ԽՈՐՈՎԱԾ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ

Խորոված բանջարեղեն

Բաղադրիչներ.
լոլիկ, սմբուկ, պղպեղ, նորահաս եգիպտացորեն,
արևածաղկի ձեթ

Բանջարեղենը լվանալ: Սմբուկների կոթերը կտրել, պղպեղների կոթն ու սերմատուփը հեռացնել: Եգիպտացորենի կանաչ տերևները հանել, բայց դեն չնետել: Աղ հարկավոր չէ: Բանջարեղենը շարել շամփուրին, խորովել ածուխի վրա: Պարբերաբար բուսայուղ քսել բանջարեղենի վրա: Մատուցել իբրև առանձին ուտեստ եգիպտացորենի կանաչ տերևների կամ կանաչ հազարի վրա դնելով կամ իբրև խավարտ մսի կամ ձկան հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով