ՌՈՒՍԱԿԱՆ ԹԵՅ ՇԱՄՊԱՅՆՈՎ

Թեյ ռուսական ձևով

Հինգ-վեց բաժնի համար.
250 մլ տաք թունդ թեյ,
կես կիտրոնի հյութ,
մեկ կիտրոնի կեղև,
մեկ շիշ շամպայն,
շաքարավազ ըստ ճաշակի

Թարմ եփած թեյին ավելացնել շաքարավազ, կիտրոնի հյութ, պարուրաձև կեղև: Սառչելուց հետո քաղցրացված  և բուրումնավետ խառնուրդը լցնել կրյուշոնի ամանի մեջ: Մի քանի շերտ կիտրոն գցել մեջը և ավելացնել շամպայնը:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով