ՍՆԿՈՎ ՍԻԳ

Սնկով սիգ

Բաղադրիչներ.

սիգ ձկան փափկամիս – 300 գ,
եփած բրինձ – 200 գ,
հազար – 2 տերև,
սամիթ – 1 փունջ,
շամպինիոն – 5 հատ,
սոյայի սոուս – 2 ճ.գդ.,
կարմիր չոր գինի – 6 ճ.գդ.,
համեմունք ձկան համար – 1 թ.գդ.,
բուսայուղ – 1 ճ.գդ.

Սամիթը կտրատել, խառնել բրնձին: Սունկը կտրատել, աղ անել, տապակել մինչև ոսկեգույն դառնալը: Սոյայի սոուսն ու համեմունքը խառնել, լցնել ձկան վրա, կես ժամ մարինացնել: Այնուհետև թավայի մեջ դնել միսը, վրան լցնել գինին և շոգեխաշել մոտ 20 րոպե: Պատրաստի ձուկը դնել բրնձի վրա, որն արդեն տեղադրված է ափսեի մեջ: Ձկան վրա լցնել սունկը, զարդարել սամիթով և հազարի տերևներով: Սունկը կարելի է նաև լցոնել ձկան մեջ: Մատուցել կիտրոնի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով