ՄԽԱԼԻ ԿԱՆԱՉ ԼՈԲՈՎ

Մխալի

Բաղադրիչներ.
կանաչ լոբի – 0,5 կգ,
սոխ – 1 հատ,
ընկույզ – 4 ճ.գդ.,
սխտոր – 3-4 պճեղ,
համեմ – 2 փունջ,
գինու քացախ – 2 ճ.գդ.,
արևածաղկի ձեթ – 2 ճ.գդ.,
կծու պղպեղ – 1 հատ,
աղ

Կանաչ լոբին եփել, լցնել քամիչի վրա: 

Սոխը մաքրել, մանրացնել, տապակել բուսայուղով: Ընկույզը մսաղացով անցկացնել: 

Կանաչին մանր կտրատել, սխտորը ճզմել: Սոխեռածի վրա լցնել լոբին, կանաչին, ընկույզը, սխտորը, աղն ու կտրատած պղպեղը:

Ավելացնել երկու գդալ քացախ, խառնել:  Մատուցելիս զարդարել համեմի տերևներով կամ նռան հատիկներով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով