ՏԱՊԱԿԱԾ ՍՈՒԼՈՒԳՈՒՆԻ

Տապակած սուլուգունի

Բաղադրիչներ.
սուլուգունի – 300 գ,
ձու – 2 հատ,
ալյուր – 1 բաժակ,
պաքասիմատ – 1 1/2 բաժակ,
կարմիր պղպեղ, չաման – 1 թ.գդ.,
բուսայուղ

Սուլուգունին կտրատել 1 սմ-անոց կտորների: Նախապատրաստել երեք ափսե: Մեկի մեջ հարել ձուն 1 ճ.գդ. ջրի հետ: Երկրորդի մեջ լցնել համեմունքներով ալյուրը, երրորդի մեջ` պաքսիմատը: Մեծ թավայի մեջ բուսայուղ տաքացնել: Պանրի ամեն կտորը թաթախել նախ ձվի մեջ, ապա` ալյուրի մեջ, նորից ձվի մեջ և վերջում թավալել պաքսիմատի մեջ: Տապակել տաք ձեթի մեջ 3 րոպե, շուռ տալ, թողնել, որ կարմիր կեղև առաջանա: Մատուցել անմիջապես, քանի դեռ պանիրը չի սառել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով