ՆԱՐՆՋԻ ՍՈՈՒՍՈՎ ՃԱԿՆԴԵՂ

Նարնջի սոուսով ճակնդեղ

Բաղադրիչներ.
մեխակ – 4 հատիկ,
սոխ – 1 հատ,
կաթ – 300 մլ,
դափնու տերև – 2 հատ,
սև հատիկ պղպեղ – 6 հատ,
մշկընկույզ – 1 պտղունց,
նարինջ – 1 հատ,
ճակնդեղ – 6 հատ,
կարագ – 25 գ,
ալյուր – 25 գ,
դարչին – 1 պտղունց

Սոխը չորս մասի բաժանել: Ամեն կտորի վրա դնել մի հատիկ մեխակ: Սոխը դնել կաթսայի մեջ, վրան լցնել կաթը: Ավելացնել դափնու տերև, հատիկ պղպեղ, մշկընկույզ, կես նարնջի քերած կեղև: Զանգվածը եռացնել թույլ կրակի վրա: Վերցնել, թողնել փակ կափարիչով մնա որոշ ժամանակ: Փոքր կաթսայի մեջ ջուր ռացնել, աղ խառնել, այդ ջրի մեջ եփել 6 փոքր ճակնդեղներ մոտ կես ժամ: Նարնջի մոյուս կեսի կեղևը լցնել փոքր կաթսայի մեջ, ջուր լցնել վրան, եռացնել, քամել, նորից ջուր լցնել վրան, եփել 15 րոպե: Լցնել քամիչի վրա: Պատրաստել սոուսը: Կարագը հալեցնել, ավելացնել ալյուրը, բովել մեկ-երկու րոպե: Բարակ շիթով լցնել կաթը, ավելացնել նարնջի թարմ քամած հյութը և դարչինը: Դնել կրակին և նորից եփել, անընդհատ խառնել, մինչև միատարր դառնա: Խաշած ճակնդեղը մաքրել, բարակ օղակներով կտրատել, շարել տափակ ափսեի մեջ: Վրան լցնել նարնջի սոուսը: Նարնջի քամած կեղևը ձողիկների պես կտրատել և մատուցել ճակնդեղի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով