ԱՐՔԱՅԱԽՆՁՈՐՈՎ ՌԱԳՈՒ

Արքայախնձորով ռագու

Բաղադրիչներ.
քաղցր պղպեղ – 2 հատ,
կանաչ սոխ – 4 ցողուն,
գազար – 2 հատ,
դդմիկ – 1 հատ,
արքայախնձոր (անանաս) – 1 հատ,
սխտոր – 2 պճեղ,
ծլեցրած ցորեն – 100 գ,
խոզի միս – 500 գ,
արևածաղկի ձեթ – 2 ճ.գդ.,
սոյայի սոուս – 2 ճ.գդ.,
մեղր – 2 ճ.գդ.

Գազարը, սերմերը հեռացրած պղպեղները երկար շերտերով կտրատել, սոխը օղակ-օղակ անել, դդմիկը խորանարդիկներով կտրատել: Անանասի կեղևը հանել, բաժանել չորս մասի: Պինդ միջուկը կտրել, կեսը խորանարդաձև կտրատել: Ցորենի ծիլերը լվանալ, լավ չորացնել: Միսը բարակ շերտատել, տապակել բուսայուղով 10-15 րոպե: Մսին ավելացնել բանջարեղենը, ցորենը, մանրացրած սխտորը, տապակել ևս երկու րոպե: Ավելացնել կտրատած կանաչ սոխը, արքայախնձորը, մեղրը, մի քիչ ջուր և սոյայի սոուսը: Անընդհատ խառնել, շոգեխաշել չորս-հինգ րոպե: Կարելի է մատուցել բրնձի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով