ՍՈՒՆԿՈՎ ԵՎ ՊԱՆՐՈՎ ԿՈՍՏԻՆԻ

Կոստինի պանրով, սնկով

Բաղադրիչներ.
սունկ – 300 գ,
սերուցք – 4 ճ.գդ.,
պինդ պանիր – 150 գ,
հացի շերտեր – 6 հատ,
ձիթապտղի յուղ – 2 ճ.գդ.,
սոխ – 1/2 հատ,
սխտոր – 1 պճեղ,
կիտրոնի կեղև – մի պտղունց,
կանաչի,
աղ, պղպեղ

Սոխը կիսել, թեթևակի տապակել ձիթայուղով: Սունկերը կիսել, բարակ կտրատել: Տապակել ձիթայուղի մեջ, մինչև դառնա ոսկեգույն: Սոխը լցնել սունկի վրա, ավելացնել մանրացրած կանաչին և սխտորը, տապակել ևս մեկ րոպե: Սունկը վերցնել կրակից, ավելացնել սերուցքը, կիտրոնի կեղևը, աղ, պղպեղ, խառնել և սառեցնել: Սառչելուց հետո ավելացնել քերած պանիրը, խառնել: Հացի շերտերը ջեռոցի մեջ չորացնել երկու րոպե: Խառնուրդը քսել հացերի վրա, նորից դնել ջեռոցը, մինչև պանիրը հալվի, մոտ 3-4 րոպե: Մատուցել տաք վիճակում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով