ՊԱՂՊԱՂԱԿ ԽՆՁՈՐԻ ՄԵՋ

Պաղպաղակով խնձոր

Բաղադրիչներ.

խնձոր- 4 հատ,
պաղպաղակ – 200 գ,
շաքարավազ- 4 ճ.գդ.,
ընկույզ – 2 ճ.գդ.,
մեղր – 2 թ.գդ.

Խնձորի վերևի մասը կափարիչի պես կտրել: Միջուկը զգույշ հանել, ամեն խնձորի մեջ 1 ճ.գդ. շաքարավազ լցնել: Ավելացնել մանրացրած ընկույզ և մեղր: Եփել ջեռոցի մեջ, մինչև խնձորները փափկեն: Թողնել սառչեն, մեջը լցնել ցանկացած պաղպաղակ: Կափարիչը կիսաբաց դնել վրան, մատուցել: Եվ գեղեցիկ է, և համեղ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով