ՉԱԲՈՒԳՈՒԼԻ

Չաբուգուլի

Բաղադրիչներ.
տավարի փափկամիս – 500 գ,
դափնու տերև – 2 հատ,
սոխ – 3 գլուխ,
յուղ – 4 ճ.գդ.,
ալյուր – 2 ճ.գդ.,
սխտոր – 3 պճեղ,
աղացած ընկույզի միջուկ – 1/2 բաժակ,
համեմի աղացած սերմ – 2 թ. գդ.,
համեմ – 4-6 ճյուղ,
կծու կարմիր պղպեղ – 1 հատ,
աղ

Տավարի միսը տափակ կտորներով կտրատել, ծեծել, հետո մանրացնել: Միսը դնել կաթսայի մեջ, մարմանդ կրակով եփել նախ իր սեփական հյութի մեջ, ապա երբ այն ցամաքի, մի քիչ ջուր ավելացնել և դափնու տերև: Սոխն օղակ-օղակ կտրատել, տապակել յուղով, մինչև դառնա ոսկեգույն: Վրան ալյուր ցանել, խառնել և տապակել ևս մի քանի րոպե: Սոխեռածը լցնել մսի վրա: Սոխեռածի թավայի մեջ մի բաժակ ջուր լցնել, եռացնել, լցնել մսով կաթսայի մեջ: Ավելացնել ճզմած սխտորը, օղակ-օղակ կարմիր կծու պղպեղը, ընկույզը, համեմի սերմը, աղ ցանել: Հինգ րոպեից վերցնել կրակից: Մատուցելիս կտրատած համեմ շաղ տալ վրան:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով