ԳԱԶԱՐՈՎ, ՊԵԼՄԵՆԻՈՎ ԱՊՈՒՐ

Գազարով, պելմենիով ապուր

Բաղադրիչներ.

պելմենի – 250 գ,
մսի արգանակ – 1 լ,
գազար – 500 գ,
սոխ – 1 հատ,
ալյուր – 2 ճ.գդ.,
կարագ – 3 ճ.գդ.,
սխտոր – 1 պճեղ,
համեմունքներ,
կանաչի,
աղ, պղպեղ

Գազարը բարակ շերտերի կտրատել, սոխը կտրել օղակներով, սխտորը մանրացնել: Մեծ կաթսայի մեջ կարագ հալեցնել, ավելացնել սոխը, ապա` գազարը, ալյուրը: Աղ, պղպեղ անել, խառնել և տապակել  3-4 րոպե: Վրան լցնել մսաջուրը, եփել: Եռալուց հետո գցել պելմենիները և եփել մինչև պատրաստ լինելը: Լցնել ափսեների մեջ, ավելացնել կտրատած կանաչի և թթվասեր:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով