ՄՈՍԿՈՎՅԱՆ ԲՈՐՇՉ

Բորշչ մոսկովյան

ճակնդեղ – 400 գ
մաղադանոսի արմատ – 26 գ
սոխ – 100 գ
տոմատի խյուս – 60 գ
յուղ- 40 գ
շաքարավազ – 10 գ
քացախ 3%-անոց – 30 գ
մսի արգանակ – 1.5 լ
խոզապուխտի կողիկներ – 100 գ
կարագ – 30 գ
տավարի միս – 110 գ
ապուխտ – 70 գ
սարդելներ – 50 գ
կաղամբ – 300 գ
թթվասեր , կանաչի

Միսը եփել խոզապուխտի կողիկների հետ:

Մաքրած ճակնդեղը երկար-երկար կտրատել: Յուղը տաքացնել, լցնել ճակնդեղը և մի քանի րոպե շոգեխաշել, որ յուղի շերտով ծածկվի: Հետո ավելացնել մի փոքր արգանակ , տոմատի խյուս, շաքարավազ, փակ կափարիչով եփել մինչև ճակնդեղը փափկի:Եթե ճակնդեղի գույնը վառ չէ, ապա եփելուց առաջ քացախի 1/3 -ը լցրեք: Գազարը, մաղադանոսը, սոխը մաքրել: Կտրատել երկարավուն և կարագով տապակել: Ճակնդեղը տաօակելու վերջում ավելացնել արմտիքը և տաքացնել:

Եռացող արգանակի  մեջ լցնել կաղամբը, եփել 10-15 րոպե եփել, ավելացնել եփած ճակնդեղը արմտիքի հետ և եփել տասը րոպե մարմանդ կրակով եփել: Համեմունքները և քացախը լցնել, հինգ րոպե եփել:Եփած միսը, ապուխտը, երշիկը ձողիկներով կտրատել, արգանակ լցնել վրան և  10-15 րոպե եփել:

Մատուցելիս մսեղենը լցնել ափսեի հատակին, վրան լցնել բորշչը, թթվաասերը և կտրատած կանաչին:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով