ԺՈՒԼԻԵՆՈՎ «ԽՈՒՐՋԻՆԵՐ»

Բլինով ժուլիեն

Բաղադրիչներ.
պատրաստի բլիններ,
հավի միս – 300 գ,
շամպինիոն – 300 գ,
պինդ պանիր – 100 գ,
մայոնեզ,
սոխ – 1 հատ,
կանաչ սոխ

Հավի միսը կտրատել: Աղ, պղպեղ անել, բուսայուղով տապակել: Շամպինիոնները կտրատել, թավայի մեջ շոգեխաշել, մինչև հեղուկ մասը ցամաքի, ավելացնել կարագ, աղ, պղպեղ: Տապակել, մինչև ոսկեգույն դառնա: Սոխը մանր կտրատել: կարագով տապակել: Միսը, սունկը, սոխը խառնել: Ավելացնել քերած պանիրը, մայոնեզը: Դնել ջեռոցի մեջ, մինչև պանիրը հալվի: Բլինների մեջ փաթաթել պատրաստի ժուլիենը, կապել կանաչ սոխով, տոպրակի ձև տալ: Կարելի է նաև սպագետտիով կապել: Մատուցել թթվասերի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով