ԲՐՆՁՈՎ ԵՎ ՍՈՒՆԿՈՎ ՏՈԼՄԱ

Սնկով դոլմա

Բաղադրիչներ.
300 գ բրինձ կամ բլղուր (վերջինս ավելի դիետիկ է),
400 գ թարմ սունկ, ցանկալի է` շամպինիոն,
2 կանաչ սոխ,
1 գլուխ կաղամբ,
աղ, օրեգանո,
2 բաժակ բրնձի եփուկ,
2 բաժակ ջուր,
50 մլ ձիթապտղի յուղ,
1 կիտրոնի հյութ
Սոխն ու սունկը կտրատել և շոգեխաշել բրնձաջրում` ավելացնելով ձիթապտղի յուղ, օրեգանո, աղ,  1  բաժակ ջուր: 15-20 րոպե եփել:
Կաղամբի թերթերն առանձնացնել, 10 րոպե եփել աղաջրում, որի մեջ կիտրոնի հյութ է խառնած: Կոշտ մասը հեռացնել, որպեսզի փաթաթելը հեշտ լինի:
Երբ կաղամբն ու միջուկը պատրաստ են, սկսում ենք փաթաթել: Կաղամբի թերթի եզրին դնել 1 ճաշի գդալ միջուկ և փաթաթել: Երկու կողմից վրա բերել թերթի եզրերը, նորից փաթաթել: Դնել կաթսայի հատակին: Տոլմաները այնպես շարել, որ փաթաթած կողմը ներքև լինի, որպեսզի չբացվեն: Վրան 1-ական բաժակ բրնձի եփուկ  և ջուր լցնել: Տոլմաների երեսի շերտի վրա ափսե շուռ տալ: Եփել 40 րոպե մարմանդ կրակով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով