ԼԱՎԱՇԻՑ ՍԻԳԱՐՆԵՐ

Լավաշով սիգար

Բաղադրիչներ.

լավաշ — 4 հատ,
սպիտակ պանիր — 150 գ,
ձվի դեղնուց — 1 հատ,
թարմ սամիթ — 1 փունջ,
սև աղացած պղպեղ,
սպիտակուց եզրերին քսելու համար — 1 հատ

Լավաշը կտրատել եռանկունների: Պանիրը քերել, խառնել կտրատած սամիթը, դեղնուցը, պղպեղ ցանել: Լավաշի ծայրին դնել մի փոքր պանրով միջուկ, փաթաթել սիգարի նման, եզրին սպիտակուց քսել, որ չբացվի: Թավայի մեջ բուսայուղ տաքացնել, սիգարները տապակել, ապա դնել անձեռոցիկի վրա, որ ավելորդ յուղը քամվի: Վայելել գարեջրի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով