ԹԽՎԱԾՔ «ԱՐԱԳ ԵՎ ՀԵՇՏ»

Հեշտ թխվածքաբլիթ

Բաղադրիչներ.

արևածաղկի ձեթ – 0,5 բաժակ,
գոլ կաթ – 0,5 բաժակ,
շաքարավազ – ոչ լիքը բաժակ,
ձու – 2 հատ,
սոդա – 0,5 թ.գդ.,
աղ – մի պտղունց,
վանիլին,
ալյուր
Ձուն հարել շաքարավազի և աղի հետ: Սպիտակելուց հետո ավելացնել կաթը, բուսայուղը, ապա` վանիլն ու սոդան: Այժմ ավելացնել այնքան ալյուրը, որքան կպահանջվի փափուկ, բայց ոչ շատ թանձր խմորի համար: Խմորը բացել 0.5-0.8 սմ հաստությամբ, շատ բարակ պետք չէ: Կարելի է ձևավոր կտրատել: Եթե ոչ, կտրատել բաժակի օգնությամբ: 200 աստիճան տաքացված ջեռոցում թխել 5-7 րոպե: Մատուցել թեյի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով