ԿՎԱՍ. ԱՄԱՌԱՅԻՆ ԸՄՊԵԼԻՔ

Կվաս

Բաղադրիչներ.

խմորիչ – 10 գ,
շաքարավազ – 1 ճ.գդ.,
ալյուր – 2 ճ.գդ.,
գոլ ջուր – 1/2 բաժակ

Խմորիչը և շաքարավազը խառնել ալյուրին: Լցնել գոլ ջրի մեջ, լավ խառնել, որ դառնա միատարր զանգված: Թողնել կես ժամ տաք տեղում: Դրանից հետո կվասի «խմորիչը» պատրաստ է: Մնում է չորահացի և ջրի հետ թրմել այն: Եռացած ջրի մեջ լցնել բոված հացի կտորները: Հացը շատ չբովել, այլապես ըմպելիքը դառը կլինի: Ավելացնել պատրաստած խմորիչը և թողնել մեկ-երկու օր: Քամել, ըմպել սառը:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով