ԲԱԼԻ, ՄՈՐՈՒ ՄԱՐՄԵԼԱԴ

Բալի և մորու ջեմ
Բաղադրիչներ.
թարմ բալ – 500 գ,
թարմ ազնվամորի (малины) – 200 գ,
շաքարավազ – 500 գ,
կիտրոնի աղ – դանակի ծայրով

Բալն ու մորին մաքրել, սառը ջրով լվանալ, լցնել կաթսայի մեջ, վրան այնքան ջուր լցնել, որ հազիվ ծածկի միրգը: Եփել տասը րոպե, մինչև փափկի: Պտուղները մանր մաղով անցկացնել: Ստացվում է թանձր հյութ: Եփել այնքան, որ մնա հյութի կեսը: Եփել մարմանդ կրակի վրա` առանց կափարիչը ծածկելու: Ավելացնել շաքարավազը, կիտրոնաթթուն, եփել 40 րոպե: Փրփուրը պարբերաբար հանել: Սառեցնել և փակել ստերիլ բանկաների մեջ: Բարի ախորժակ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով