ՏՈՐԹ «ՌՈՄԵՈ-ՋՈՒԼԻԵՏ»

Տորթ «Ռոմեո և Ջուլիետ»

Բաղադրիչներ.
խմոր.
շաքարավազ – 1,5 բաժակ,
թթվասեր – 1,5 բաժակ,
ձու – 2 հատ,
ալյուր – 2 բաժակ,
սոդա – 1 թ.գդ.,
կակաո – 1 ճ.գդ.,
կրեմ.
կարագ – 200 գ,
խտացրած կաթ – 1 տուփ,
ընկույզ – 5-6 հատ

Ձուն հարել, ավելացնել շաքարավազը: Սոդան խառնել թթվասերին, թողնել բարձրանա, խառնել ձվին: Աստիճանաբար ավելացնել ալյուրը: Խմորը կիսել, մի մասին խառնել կակաո: Թխել երկու շերտերը  180*С-ում մինչև ոսկեգույն դառնան: Կրեմի համար 200 գ կարագը հարել, խառնել մեկ տուփ եփած խտացրած կաթին, ավելացնել 5-6 հատ բոված, ապա մանրացրած ընկույզը: Շերտերին կրեմ քսել, տորթի երեսին ու կողքերին քերած շոկոլադ շաղ տալ: Կարելի է կեսը զարդարել սպիտակ, կեսը` սև շոկոլադով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով