Guacamole. ՄԵՔՍԻԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Գվակամոլե

Գվակամոլեն ավոկադոյից` ամենաօգտակար մթերքներից մեկից պատրաստված մածուկ է: Մեքսիկայում այն մատուցում են եգիպտացորենի չիպսերի հետ: Շատ համեղ է մսի հետ նույնպես:

Բաղադրիչներ.
հասած լոլիկ – 3 հատ,
կարմիր քաղցր պղպեղ – 1 հատ,
Խալապենյո պղպեղ, կարելի է` ծիծակ – 3 հատ,
համեմ – 1 փունջ,
լայմի հյութ – կես հատի,
հասած ավոկադո – 3 հատ,
աղ,
սև պղպեղ

Լոլիկը, սոխը, համեմը, խալապենյոն լվանալ, մանր կտրատել: Խառնել մեծ ամանի մեջ, վրան քամել կես լայմը, մի փոքր աղ անել: Զգուշորեն խառնել առանց ճզմելու, որպեսզի շատ հյութ դուրս չգա: Ավոկադոները կիսել, կորիզները հանել: Միջուկը գդալով հանել, դնել մեծ ափսեի մեջ: Պատառաքաղով խյուս դարձնել: Խառնել կտրատած բանջարեղենին, մի քիչ լայմի հյութ և աղ ավելացնել: Գվակամոլեն պատրաստ է:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով