ՁՈՒ «ՖՈՒ ՅԱՆԳ»

Ֆու յանգ

Բաղադրիչներ.
ձու – 3 հատ,
բուսայուղ – 2 ճ.գդ.,
շամպինիոն – 150 գ,
շաքարավազ – 1,5 թ.գդ.,
հավի արգանակ – 1 բաժակ,
սոյայի սոուս – 3,5 թ.գդ.,
օսլա – 1 ճ.գդ., (крахмал)
սոխ – 1/2 հատ,
ապուխտ -170 գ,
կանաչ ոլոռ – 1/2 բաժակ,
կանաչ սոխ – 1 փունջ,
սև պղպեղ

Սունկը լվանալ, շերտատել: Թավան դնել միջին կրակի վրա, բուսայուղ լցնել, սունկը,  1/2 թ. գդ. շաքարավազի հետ տապակել մոտ երեք րոպե: Ավելացնել հավի արգանակը, երկու գդալ սոյայի սոուսը: Լավ խառնել օսլան 1/4 բաժակ սառը ջրին: Կաթիլ-կաթիլ ավելացնելով` խառնել, որ գնդիկներ չառաջանան: Օսլան լցնել թավայի մեջ, եռացնել մինչև թանձրանալը: Ձվերը հարել: Մեկ ուրիշ թավայի մեջ բուսայուղով տապակել սոխը, մի գդալ շաքարավազը, տապակել, մինչև սոխը փափկի, ավելացնել ապուխտը, էլի մի քանի րոպե տապակել: Ավելացնել կանաչ ոլոռը, կանաչ սոխի կեսը,  մնացած սոյայի սոուսը, տապակել մեկ րոպե: Թողնել մի քիչ հովանա, ավելացնել ձուն, խառնել: Մաքրել այն թավան, որի մեջ տապակվել էին սոխն ու ապուխտը, նորից դնել կրակին, բուսայուղ լցնել թավայի մեջ այնքան, որ շերտը մոտ մեկ սմ հաստություն ունենա: Ձվի զանգվածը լցնել տաք ձեթի մեջ, եփել, մինչև ուռչի, եզրերը կարմրեն: Մեծ թիակով շուռ տալ, եփել ևս 1-2 րոպե, մատուցել սնկով սոուսի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով