ՏՈՐԹ «ԷՍԿԻՄՈ»

Տորթ «Էսկիմո»

Բաղադրիչներ.
բիսկվիթ.
ձու – 4 հատ,
շաքարավազ – 1 1/2 բաժակ,
ալյուր - 1 բաժակ,
ընկույզ - 1 բաժակ,
փխրեցուցիչ - 1/2 թ.գդ.,
կրեմ.
շաքարավազ - 1 բաժակ,
ալյուր - 2 ճ.գդ.,
ձու  - 2 հատ,
կաթ - 1 բաժակ,
կարագ - 300 գ,
գլազուր.
կակաո –  4 թ.գդ.,
շաքարավազ - 4 ճ.գդ.,
թթվասեր - 4 ճ.գդ.,
կարագ - 50 գ

Դեղնուցները սպիտակուցներից առանձնացնել, հարել շաքարավազի հետ, ասպիտակելուց հետո ավելացնել 10 ճաշի գդալ սառը ջուր, փխրեցուցիչին խառնած ալյուր, մանրացված ընկույզ, խմոր ստանալ: Ձվի սպիտակուցները հարել, միացնել խմորին գդալ-գդալ: Յուղած տապակի մեջ յուղաթուղթ դնել, լցնել խմորը,  40 րոպե թխել 200 աստիճանում: Կիսել երկու շերտի: Կրեմի կաթը խառնել ալյուրի, շաքարավազի, ձվերի հետ, եփել մարմանդ կրակով մինչև թանձրանալը: Կրեմը սառեցնել, ավելացնել հարած կարագը: Լավ հարել, որ ստացվի համասեռ և փքուն զանգված: Խմորին կրեմ քսել, դնել իրար վրա, կողքերին ևս կրեմ քսել: Գլազուրի համար խառնել կակաոն, շաքարավազը, թթվասերը, տաքացնել, մինչև շաքարը հալվի: Ավելացնել կարագը, խառնել: Տաք գլազուրը լցնել տորթի վրա, դնել սառնարան:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետեւյալ HTML թեգերը եւ ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>