ԲԱԶՄԱՇԵՐՏ ԿԱՐԿԱՆԴԱԿ

Բազմաշերտ կարկանդակ

Բաղադրիչներ.
խմոր.
ալյուր – 2 բաժակ,
կաթ կամ ջուր – 3 բաժակ,
շաքարավազ – 1 բաժակ,
ձու – 2 հատ,
բուսայուղ – 1/2 բաժակ,
միջուկ.
կարագ – 200 գ,
տավարի կամ խոզի միս – 300 գ,
բրինձ – 1 բաժակ,
կաթ – 1 բաժակ,
խաշած ձու  – 6 հատ,
դեղնուց – 1 հատ,
կտրատած կանաչի – 2 բաժակ,
պաքսիմատ – 1 բաժակ,
աղ, պղպեղ

Խմորի համար կաթը շաքարավազի հետ խառնել, ավելացնել ձուն, բուսայուղը, ալյուրը, խմոր ստանալ: Խմորից թխել բլիններ, մոտ 30 հատ կստացվի: Պատրաստել երեք տեսակի միջուկ: Մսի միջուկի համար միսը մանր կտրատել, տապակել կարագի մի մասով, աղ, պղպեղ անել:  Բրնձի միջուկի համար 600 գ բրինձը կիսաեփ անել աղաջրում, քամել, վրան կաթ լցնել, եփել: Կարագ դնել վրան, խառնել: Ձվի միջուկի համար խաշած ձվերը կտրատել, աղ, պղպեղ անել, ավելացնել կտրատած կանաչին, մի քիչ կարագ: Յուղած և պաքսիմատ ցանած տապակի մեջ շարել բլինները, կողքերը փակել: Դնել բրնձով միջուկը, հետո մի շերտ բլիններ: Ապա դնել մսի միջուկը, ծածկել խմորուկներով: Վերևի շերտը փակել խմորի շերտերով, , յուղել, քսել ձվի հարած դեղնուցը, պաքսիմատ ցանել: Կարկանդակը թխել մինչև կարմրի:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով