ՉԱՇՈՒՇՈՒԼԻ

Չաշուշուլի

Բաղադրիչներ.
տավարի փափկամիս – 1 կգ,
սոխ – 200 գ,
լոլիկ – 300 գ,
սխտոր – 2-3 պճեղ,
համեմ, ռեհան – 50-ական գ,
ուրց- 3-4 ճյուղ,
համեմի աղացած  սերմ – 1 թ.գդ.,
կարմիր կծու պղպեղ – 1 հատ,
դափնու տերև – 1-2 հատ,
աղ

Տավարի միսը կտրատել: Սոխը մանր կտրատել: Միսն ու սոխը խառնել, լցնել սոտեյնիկի մեջ, ավելացնել  1-2 ճաշի գդալ ջուր, աղ, մարմանդ կրակով եփել, կափարիչը կիսաբաց թողնել: Եթե պետք է, նորից ջուր ավելացնել: Լոլիկները գցել եռացած ջրի մեջ, կեղևը հանել: Մանր կտրատել, լցնել մսի վրա, եփել ևս 5-6 րոպե: Կանաչին մանր կտրատել: Սխտորի ամեն պճեղ երեք-չորս մաս անել:  Պղպեղի սերմերը հեռացնել, օղակ-օղակ կտրատել: Կանաչին, սխտորը, դափնու տերևը, պղպեղը, համեմի սերմը լցնել մսի վրա, միասին եփել  ևս 5-6 րոպե: Կրակից վերցնել, կափարիչը փակել, թողնել կես ժամ: Մատուցելուց առաջ տաքացնել, կանաչիով զարդարել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով