ԿԱՆԱՉ ԿԾՈՒ ԱՂՑԱՆ

Կանաչ կծու աղցան

Բաղադրիչներ.

հազար – 300 գ,
բուսայուղ – 50 մլ,
թթվասեր  – 50 գ,
մանանեխ – 10 գ,
պինդ խաշած ձու – 2 հատ,
քացախ 3 % – 1 թ.գդ.,
կարմիր աղացած պղպեղ – 1 թ.գդ.,
աղ, մանանեխ, սամիթ

Կանաչ աղցանի համար հազարի տերևները պետք է լինեն հյութեղ կանաչ: Տերևները լվանալ, չորացնել: Սոուսը պատրաստելու համար երկու ձու խաշել, դեղնուցները պատառաքաղով տրորել աղի հետ, ավելացնել մանանեխ, քացախ, պղպեղ, անընդհատ խառնելով ավելացնել թթվասեր, բուսայուղ: Հազարի տերևները մանր կտրատել, խառնել ձվի երկար շերտատած սպիտակուցին: Լցնել սոուսը, խառնել, մատուցել: Զարդարել սամիթով :

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով