ՏԱՎԱՐԻ ՄԻՍ ՍՈՒՆԿՈՎ

Սունկով տավարի միս

Բաղադրիչներ.

տավարի միս – 200 գ,
թարմ շամպինիոններ – 4 հատ,
ոչ յուղալի սերուցք – 50 գ,
կարտոֆիլ – 2 հատ,
բուսայուղ – 3 ճ.գդ.,
աղ, սև պղպեղ ըստ ճաշակի

Այս եղանակով պատրաստված միսը նուրբ և համեղ է: Տավարի փափկամիսը աղով համեմել և լավ ծեծել: Թավայի մեջ բուսայուղ տաքացնել, միսը տապակել երկու կողմից: Մաքրած կարտոֆիլը օղակ-օղակ կտրատել: Առանձին տապակել կարտոֆիլները: Սունկը լվանալ, կտրատել, տապակել: Երբ գրեթե պատրաստ լինի, ավելացնել սերուցքը և շոգեխաշել: Անընդհատ խառնել: Փայլաթիթեղի վրա (фольга) դնել տապակած միսը, վրան դնել կարտոֆիլը, հետո սառած սունկը: Աղ, պղպեղ ցանել ըստ ճաշակի: Փայլաթիթեղը փակել, դնել տապակի վրա, դնել 200 աստիճանի ջեռոցում, մինչև լավ եփվի:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով